Միասին կարող ենք
կարևոր
1111 դիտում, 2 ժամ առաջ - 2026-02-28 16:11
Քաղաքական

Այն ամենը, ինչ պետք է իմանալ սրանց պատասխանատվության գիտակցության մասին․ Մանուկյանը՝ իշխանության մասին

Այն ամենը, ինչ պետք է իմանալ սրանց պատասխանատվության գիտակցության մասին․ Մանուկյանը՝ իշխանության մասին

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է․

««Խաղաղության» եւ անվտանգության անպատասխանատվություն

Երբ հարեւան, այն էլ ռազավարական գործընկեր երկրում՝ Իրանում պատերազմ է, տարածաշրջանը մեծ պայթյունի վտանգի մեջ է, աշխարհն այս պահին եռում է, կարմրել են դիվանագիտական կապի միջոցների լարերը...

Հայաստանի Հանրապետության վարչապետի աթոռը զբաղեցնողը, արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարները, (մյուս պաշտոնյաներին հաշվի էլ չեմ առնում) «ուրախ ավտոբուսով» ինչ-որ կուսակցական քարոզարշավի են ելել, բայց իրականում պետական միջոցների մսխումով զբաղված են նախընտրական քարոզչությամբ։

Այն ամենը, ինչ պետք է իմանալ Հայաստանի ոչ բարով կառավարման սրանց պատասխանատվության գիտակցության մասին»։