Միասին կարող ենք
կարևոր
4276 դիտում, 2 ժամ առաջ - 2026-02-27 20:34
Քաղաքական

Ի՞նչ ունեցվածք է կուտակել կառավարական առանձնատնից «վարձով տուն տեղափոխված» Աննա Հակոբյանը

Ի՞նչ ունեցվածք է կուտակել կառավարական առանձնատնից «վարձով տուն տեղափոխված» Աննա Հակոբյանը

Yerevan Today-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, այսօր՝ փետրվարի 27-ին հայտարարեց, թե իրենց ամուսնությունը ավարտվել է, ինքը լքում է կառավարական առանձնատունը, տուն չունի, վարկով տուն են գնել նորակառույցում, որը դեռ չի կառուցվել-ավարտվել, այնպես որ գնում է վարձով ապրի, դղյակներ չունի, ավտոմեքենա չունի, հաշվեհամարին տան վաճառքից մնացած գումար կա, որի թիվը, իբր, չի հիշում, իր քարտին կա 5 միլիոն դրամ, որով պետք է ապրի։

Իսկ ի՞նչ ունի Աննա Հակոբյանը, ըստ հայտարարագրի։ Աննա Հակոբյանը վերջին անգամ գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացրել է 9 ամիս առաջ՝ 2025 թվականի մայիսի 27-ին։

Եվ այսպես, «ավտոմեքենա չունեցող» Աննա Հակոբյանը հայտարարագրել է 3 տրանսպորտային միջոց՝

  • 2008 թվականի արտադրության «Նիսսան»
     
  • 2006 թվականի արտադրության «Ռենաուլտ»
     
  • 2004 թվականի արտադրության «ՎԱԶ»

Հայտարարագրել է վերոհիշյալ բնակարանը՝ նորակառույց շենքում, նաև՝

  • Միանձնյա սեփականությամբ բնակարան է ունեցել Երևանի Շենգավիթ վարչական շրջանում, որը 2024թ․ վաճառել է 45 մլն 500 հազար դրամով:
     
  • Բաժնային սեփականությամբ բնակարան Երևանում, որը ժառանգություն է ստացել 2006թ։

Ինչ վերաբերում է գումարին, Աննա Հակոբյանը հայտարարագրել է

  • 49 մլն 350 հազար դրամի փոխառություններ «Իջևանատուն» ՓԲԸ-ից։
     
  • 13 մլն 259 հազար 798 դրամ աշխատավարձ՝ «Իմ քայլը» հիմնադրամից:
     
  • 2 մլն 500 հազար դրամ՝ աշխատավարձ՝ «ԴԱՐԵՍԿԻԶԲ» ՍՊԸ-ից («Հայկական ժամանակ»)։
     
  • 40 հազար դոլար ավանդ՝ բանկում:
     
  • 10 միլիոն դրամ ավանդ՝ բանկում:
     
  • 3 մլն 622 հազար 308 դրամ դրամական միջոցներ:
     
  • 8500 դոլար՝ կանխիկ դրամական միջոցներ:
     
  • 650 հազար դրամ՝ կանխիկ դրամական միջոցներ։

Աննա Հակոբյանի տարեկան ընդհանուր եկամուտը կազմել է 105 մլն 876 հազար 371 դրամ»։