կարևոր
538 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-26 15:04
Հասարակություն

Համակարգված լռություն. ինչո՞ւ նախարարների և նրանց տեղակալների պարգևավճարների չափը չեն հայտնում. «Հետք»

Համակարգված լռություն. ինչո՞ւ նախարարների և նրանց տեղակալների պարգևավճարների չափը չեն հայտնում. «Հետք»

Վարչապետի ու 10 նախարարությունների աշխատակազմն ավելի քան 41 մլրդ 530 մլն դրամ պարգևավճար, դրամական խրախուսում է ստացել վերջին 5 տարվա ընթացքում:  Այս մասին գրում է Հետքը:

Այս տվյալներում ներառված չեն Պաշտպանության և Արտաքին գործերի նախարարությունների աշխատակիցների պարգևավճարները: ՊՆ-ն ընդհանրապես թվային տվյալ չի տրամադրել, իսկ ԱԳՆ-ն հարցմանը չի պատասխանել: Ոչ մի նախարարություն չի նշել, թե որքան պարգևավճար են ստացել նախարարներն ու նրանց տեղակալները: Խորհուրդ են տվել ուսումնասիրել հայտարարագրերը, իսկ 2025թ-ի պարգևավճարների վերաբերյալ տեղեկությունների համար սպասել մինչև մայիսի 31-ը, երբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հայտարարագիր ներկայացնեն:

Նախարարությունների նույնաբովանդակ պատասխանները թույլ են տալիս ենթադրել, որ դրանք համաձայնեցվել են կամ համակարգվել մեկ կենտրոնից՝ խուսափելու համար նախարարների ու նրանց տեղակալների պարգևավճարների վերաբերյալ տեղեկատվությունը բացահայտելուց:  Հակառակ դեպքում, դժվար թե չգտնվեր մեկ նախարար, որը չցանկանար այդ տվյալը հայտնել լրատվամիջոցին: Օրինակ, Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ 2025թ. տարեվերջին մոտ 6-7 միլիոն դրամ (հարկերը հանած) հավելավճար է ստացել, սակայն Արդարադատության նախարարության գրավոր պատասխանում չեն նշել նախարարի պարգևավճարի կոնկրետ չափը: Հղում են կատարել հայտարարագրերին, որտեղ առանձին տող չկա պարգևավճարների մասին, այն ներկայացվում է աշխատավարձի հետ:

Ավելին՝ սկզբնաղբյուրում: