|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Հայաստան է ժամանել Կիոկուշին կարատեի աշխարհի բացարձակ չեմպիոն, քիքբոքսինգի բրազիլացի լեգենդար մարտիկ Ֆրանսիսկո Ֆիլիոն։ 55-ամյա բրազիլացին փետրվարի 27-ից մարտի 1-ը սեմինար կանցկացնի Երևանի «Օլիմպավան» սպորտային համալիրում։ Այս մասին sportmedia.am-ից։
«Ֆրանսիսկո Ֆիլիոն Երևան է ժամանել Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի հիմնադիր-նախագահ Անդրանիկ Հակոբյանի հրավերով, հաղորդում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Ֆրանսիսկո Ֆիլիոն Կիոկուշին կարատեով սկսել է զբաղվել 10 տարեկանից, իսկ 6,5 տարի անց ստացել է սև գոտի։ Անցկացրել է 100-ից ավելի մենամարտ Բրազիլիայում և Ճապոնիայում, նվաճել է բազմաթիվ չեմպիոնական տիտղոսներ։
1997 թվականին Ֆրանսիսկո Ֆիլիոն նորամուտն է նշել նաև K-1-ում և դարձել քիքբոքսինգի ամենահայտնի մարզիկներից մեկն աշխարհում։ Նա Ճապոնիայում երկու անգամ նվաճել է K-1-ի Համաշխարհային Գրան պրիի հաղթողի կոչումը։ 2004 թվականին մարզիկի կարիերան ավարտելուց հետո ակտիվորեն զբաղվում է Կիոկուշին կարատեի զարգացման գործընթացով։ Նա այդ մարզաձևի ղեկավարն է Բրազիլիայում ու Հարավային Ամերիկայում։
Ֆրանսիսկո Ֆիլիոն մարզել է անվանի մարտիկների, այդ թվում՝ UFC-ի Փառքի սրահի անդամ Վիտոր Բելֆորդին։ 2012-ին եղել է բրազիլացի հանրահայտ մարտիկի մարտավկան խառը մենամարտերի UFC-ում»։