|
Փոխարժեքներ
26 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.92 |
| EUR | ⚊ | € 444.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.9181 |
| GBP | ⚊ | £ 509.29 |
| GEL | ⚊ | ₾ 140.9 |
«Հրապարակ» թերթը գրում է․ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, որ վերջերս ասել էր, թե հունիսի 7-ին սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցել-չմասնակցելու մասին կհայտարարի մարտի կեսերին, իրականում ցանկություն չունի մասնակցելու դրան։ Նրա մտերիմներից մեկը մեզ հետ մասնավոր զրույցում անկեղծացավ, որ Սյամոն լավ գիտի, որ ինքն ընդունելի չէ ո՛չ արցախցիների, ո՛չ հայաստանցիների շրջանում, սակայն եթե «խնդրեն», որոշեն, որ ինքը պետք է խաղի մեջ մտնի՝ որոշակի խոստումներ տան հետագայի հետ կապված, ապա չի մերժի։
Վաղարշապատի ընտրություններին նրա մասնակցությունը շոշափելի արդյունք չբերեց, եւ քաղաքական դաշտում հասկացան, որ Կամանդույուշչին, եթե անգամ որպես անհատ կշիռ ունի, ապա էլեկտորալ առումով` չունի: Իհարկե, խնդրելը եւ խաղի մեջ մտցնելը ենթադրում են նաեւ ֆինանսական աջակցություն՝ նախընտրական ծախսերի հարցում։