կարևոր
898 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-24 19:52
Քաղաքական

Հայաստանի իշխանությունները կարող էին եվրոպացիներից խնդրել ոստիկանական ուժեր՝ ընդդիմադիրների գրասենյակները շրջափակելու համար. Մանուկյան

Հայաստանի իշխանությունները կարող էին եվրոպացիներից խնդրել ոստիկանական ուժեր՝ ընդդիմադիրների գրասենյակները շրջափակելու համար. Մանուկյան

«Այդպես լավ չէ։ Հայաստանի իշխանությունները կարող էին ուղղակի եվրոպացիներից խնդրել, օրինակ, ոստիկանական կամ ռազմական այլ ուժեր՝ ընդդիմության ուժերի գրասենյակները շրջափակելու և ընտրությունների ժամանակ ուղղակի ընդդիմադիր գործիչներին ձերբակալելու համար։ Որովհետև այն տրամաբանությունը, որով ներկայացվում է, իրականում նշանակում է, որ ԵՄ-ն հսկայական ռեսուրսներ՝ մարդկային և ֆինանսական, ծախսելով «դեսանտ» է իջեցնելու Հայաստանում՝ Հայաստանի իշխանությունների և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրարշավին աջակցելու համար, այս մասին «Փաստինֆո»-ին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Գեղամ Մանուկյանը:

Ավելի ակնառու միջամտություն Հայաստանի ներքին գործերին, ավելի ակնառու և խայտառակ ազդեցություն ընտրական գործընթացների վրա դժվար է պատկերացնել։ Թերևս Մոլդովայի դեպքը շատ ավելի մեծ ծավալներով այս անգամ է արտահայտվելու։ Մոլդովայում տեղի ունեցածը նույնպես միջամտություն էր, բայց այստեղ այն ավելի խայտառակ կլինի, քանի որ դրան զուգահեռ լինելու է նաև Թուրքիայի և Ադրբեջանի ուղղակի միջամտությունն ու ազդեցությունը։

Այստեղ, գործչի գնահատմամբ, ակնառու է ևս մեկ բան․ եվրոպացիները փաստացի արձանագրում են, որ ընտրություններ լինելու են, իսկ ընտրություններից հետո՝ սահմանադրական հանրաքվե։ Մինչդեռ հանրաքվեի մասին որևէ որոշում չկա․ ոչ ԱԺ որոշում կա, ոչ էլ որևէ այլ քաղաքական որոշում։ Դա ուղղակի իշխանության կողմից Ադրբեջանին տրված խոստումների մասին բարձրաձայնում է։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: