|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը «Ազատության» հետ զրույցում անդրադարձել է ներքաղաքական զարգացումներին և այն հարցին, թե արդյո՞ք կմիավորվեն այլ քաղաքական ուժերի հետ։
«Նրանք վախենում են Սամվել Կարապետյանի՝ վարչապետ լինելու փաստից։ Նա գնալու է մինչև վերջ և երկրում բերելու է այդ փոփոխություններն իր դեմքով»,- ասել է Կարապետյանը
Կարապետյանը նաև անդրադարձել է այն հարցին, որ եթե «Մեր ձևով»-ը չստանա մեծամասնություն, ապա Սամվել Կարապետյանը չհրաժարվի՞ Ռուսաստանի քաղաքացիությունից։ Ինչ վերաբերում է այլ քաղաքական ուժերին միավորվելուն, ապա Կարապետյանն ասաց․
«Ես ֆիզիկապես չեմ տեսել Ռոբերտ Քոչարյանին մի անգամ։Հետո ասում է՝ աջակցեք մեզ, որպեսզի 4-րդ-ը չլինի։ Դա գերի վերցնելու դասական օրինակ է, Ստոկհոլմյան սինդրոմ»։