|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկա օրերին Ազգային ժողովը կվերածվի ոչ թե քաղաքական քննարկումների, այլ ուժային բլոկի հաշվետվությունների հարթակի։ Գրեթե ողջ ուժային վերնախավը պատրաստվում է հերթով մտնել խորհրդարան՝ ներկայացնելու 2025 թվականի տարեկան հաղորդումները ԱԺ պետական-իրավական հանձնաժողովին։
Խոսքը վերաբերում է ոչ թե շարքային այցերի, այլ համակարգային ներկայության․ խորհրդարան են հրավիրվում պետության ամենազոր կառույցների ղեկավարները՝
• ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյան,
• ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգյան,
• ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյան։
Իսկ գործընթացը մեկնարկում է արդեն այսօր․ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ-ում իր տարեկան հաղորդումն է ներկայացնում Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյան»։