կարևոր
727 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-23 23:36
Աշխարհ Սպորտ

Աշխատավարձի մոտ 20% կրճատում. Մխիթարյանը «Ինտերում» այլ կարգավիճակ կունենա

Աշխատավարձի մոտ 20% կրճատում. Մխիթարյանը «Ինտերում» այլ կարգավիճակ կունենա

«Ինտերը» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ մեկ տարվա պայմանագիր կկնքի, որը ենթադրում է աշխատավարձի մոտ 20% կրճատում և թիմում ֆուտբոլիստի կարգավիճակի փոփոխություն:

Այս մասին հաղորդում է FcInterNews.it-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Նշվում է, որ նոր պայմանագրով նախատեսվում է Մխիթարյանին վերապահել ավելի շատ ռոտացիոն (պահեստային), բայց չափազանց կարևոր խաղացողի դեր։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 37-ամյա հայ ֆուտբոլիստի հետ բանակցությունները կսկսվեն մարտին։ Արդեն նախատեսված է «Ինտերի» ղեկավարության հանդիպումը Մխիթարյանի գործակալ Ռաֆայելա Պիմենտայի հետ։

Սա կլինի առաջին հստակ քայլը՝ քննարկելու մեկամյա պայմանագրի մանրամասներն ու հասկանալու՝ արդյոք հնարավոր է գալ ընդհանուր հայտարարի հայ ֆուտբոլիստի՝ Միլանում մնալու հարցում։

Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը միլանյան գրանդի կազմում մասնակցել է 26 հանդիպման` դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցմսն հեղինակ։