|
Փոխարժեքներ
24 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.97 |
| EUR | ⚊ | € 444.71 |
| RUB | ⚊ | ₽ 4.9091 |
| GBP | ⚊ | £ 509.1 |
| GEL | ⚊ | ₾ 140.91 |
Ապրիլի 1-ից Հայաստանում բոլոր կենսաթոշակներն ու նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով։ Փոփոխությունը վերաբերվում է շուրջ 665 հազար շահառուի։ Մինչև մարտի 5-ը քաղաքացիները պետք է ընտրեն սպասարկող բանկը, հակառակ դեպքում ընտրությունը կկատարվի ավտոմատ։
Միասնական սոցիալական ծառայություն պետի տեղակալ Աննա Բեգլարյանի խոսքով՝ համակարգի հիմնական առավելությունը 20% քեշբեքի հնարավորությունն է։ Պաշտոնյան ընդգծում է՝ որևէ սահմանափակում չկա գումարը տնօրինելու հարցում․ քաղաքացին կարող է այն կանխիկացնել և օգտագործել ըստ ցանկության։ Տեղաշարժման խնդիր ունեցող անձանց համար նախատեսված է քարտերի տնային առաքում։
Ծրագրին միացել են չորս բանկ՝ ԱԿԲԱ բանկ, Հայէկոնոմբանկ, ԱրարատԲանկ և Արցախբանկ։
Միաժամանակ, ոչ բոլոր թոշակառուներն են դրական ընդունում փոփոխությունը․ ոմանք դժգոհում են գյուղերում անկանխիկ վճարումների դժվարություններից, կոմունալ վճարումների գործընթացից և գների բարձրությունից։ Կան նաև գոհ քաղաքացիներ, որոնք արդեն օգտվում են քարտային համակարգից և քեշբեքից։
Ապրիլի 1-ից բոլոր վճարումները կիրականացվեն միայն քարտային եղանակով։ Իշխանությունները խոսում են հավելյալ եկամտի հնարավորության մասին, մինչդեռ հանրային արձագանքը ցույց է տալիս՝ հատկապես տարեցների համար փոփոխությունը դեռ պահանջում է հարմարվելու փուլ։