կարևոր
550 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-23 21:01
Աշխարհ

Գնդապետ Պավլիկ Մարտիրոսյանն արժանացել է «Ռուսաստանի հերոս» կոչմանը

Գնդապետ Պավլիկ Մարտիրոսյանն արժանացել է «Ռուսաստանի հերոս» կոչմանը

Փետրվարի 23-ի՝ Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը ռազմական հատուկ գործողության ընթացքում առաջադրանքներ կատարելիս աչքի ընկած զինծառայողներին հանձնել է երկրի բարձրագույն պետական պարգևներ՝ «Ոսկե աստղ» մեդալներ և անվանական զենք:

Պարգևատրվածների թվում է նաև ստորաբաժանումներից մեկի հրամանատար, ՌԴ ԶՈւ գնդապետ Պավլիկ Մարտիրոսյանը: Պարգևը ստանալուց հետո սպան ասել է, որ հպարտ է իր անձնակազմի համար:

«Անմիջականորեն իմ անձնակազմի վաստակը բացառիկ է։ Թող թշնամին չկասկածի ռուսական զենքի ուժին և ռուս զինվորի ոգու ուժին», - ասել է Մարտիրոսյանը։

Արարողության ընթացքում ՌԴ պաշտպանության նախարարը շնորհավորել է զինծառայողներին բարձր պարգևների կապակցությամբ, շնորհակալություն հայտնել խնդիրների օրինակելի կատարման համար և վստահություն հայտնել, որ նրանք կշարունակեն պատվով իրականացնել ծառայությունը՝ ի շահ պետության:

Բելոուսովը նշել է, որ զինծառայողներից յուրաքանչյուրը մեծապես նպաստում է երկրի պաշտպանունակության ամրապնդմանը և ինքնիշխանության պաշտպանությանը, իսկ այսօր տրված պարգևները հայրենիքի առջև զինծառայողների արժանիքների ճանաչման նշան են: