կարևոր
1099 դիտում, 2 ժամ առաջ - 2026-02-19 10:32
Հասարակություն

Արայիկի Թոռնիկը վերափոխվում է Արայիկի Միշիկի

Արայիկի Թոռնիկը վերափոխվում է Արայիկի Միշիկի

Yerkir.am-ի տեղեկություններով՝ ՔՊ-ի նախընտրական գրասենյակում ակտիվ գործունեություն է ծավալում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով հայտնի Թոռնիկը։ 

Կուսակցությունից մեզ հայտնեցին, որ Թոռնիկը գրասենյակում հայտնվել է նախընտրական շտաբի պետ Արայիկ Հարությունյանի «օրհնությամբ»։ 

Իսկ թե ի՞նչ գործառույթներ ունի Թոռնիկը, արդյո՞ք նա գրասենյակում Արայիկ Հարությունյանի «աչք ու ականջն է» և Հարությունյանին պարբերաբար թարմ տեղեկատվություն է հաղորդում անցուդարձի մասին՝ մեր աղբյուրը ժպտաց և չասաց ոչինչ։ 

Մեզ միայն հայտնեցին, որ ՔՊ-ականները Թոռնիկի ներկայությամբ հիմնականում խուսափում են կարևոր զրույցներից։ 

Ի դեպ, Թոռնիկին ՔՊ-ում սկսել են անվանել Արայիկի Թոռնիկ։ Մեր զրուցակիցը նշեց նաև, որ Թոռնիկը կուսակցությունում խնդրում է իրեն դիմել Միշա անունով։ Դրանից հետո կուսակիցները նրան սկսել են անվանել Արայիկի Միշիկ։