|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ այսօր Երևանում տեղի ունեցած աղմկահարույց կրակոցներն ու սպանությունը եղել է կնոջ պատճառով։
Կրակոցների կիզակետում Աջափնյակում փողոցային կյանքով հայտնի Նարեկն է։ Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ նա փորձել է քայլեր անել միջադեպի մյուս կողմի տղաներից մեկին մտերիմ կնոջ նկատմամբ, ինչն էլ դարձել է լարվածության պատճառ։
Կենցաղային վեճը կարճ ժամանակում սրվել է և վերածվել հրաձգության, որի հետևանքով կա զոհ: Սկզբում միմյանց դանակահարել են, հետո գործի են դրել ավտոմատներ:
Տեղեկություններ էին շրջանառվում, թե դեպքը կարող է կապ ունենալ Ֆազի ընտանիքի հետ, սակայն մեր աղբյուրները պնդում են, որ դա չի համապատասխանում իրականությանը։ Ֆազի եղբայրը՝ Գրիգոր Գրիգորյանը, այս պահին Հայաստանում չէ, և որևէ առնչություն չունի տեղի ունեցածի հետ:
Լիա Սարգսյան