կարևոր
394 դիտում, 2 ժամ առաջ - 2026-02-18 20:45
Հասարակություն

Շարունակե՛ք ձեր մասնագիտական ոլորտը Հայ դատին ծառայեցնել․ Ցողիկ Աշըգյանը՝ մրցույթի մասնակից երիտասարդներին

Շարունակե՛ք ձեր մասնագիտական ոլորտը Հայ դատին ծառայեցնել․ Ցողիկ Աշըգյանը՝ մրցույթի մասնակից երիտասարդներին

Կայացավ «Հայ ուսանողությունն Արցախի համար» ուսումնասիրությունների մրցույթի երկրորդ փուլի եզրափակիչ հանդիպումը, որի առանցքային թեման Արցախ վերադարձի իրավունքն է։ 

 Նշենք, որ մրցույթը կազմակերպել է ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական Գրասենյակը՝ նպատակ ունենալով համախմբել աշխարհասփյուռ հայ ուսանողությանը Արցախի հիմնահարցի շուրջ։ Այս տարվա մրցույթը համախմբել է 15 հայ ուսանողների ինը երկրներից, որոնք ամիսներ շարունակ աշխատել են փորձագետ խորհրդատուների հետ՝ ներկայացնելով խորքային հետազոտություններ Արցախ վերադարձի իրավունքի իրավական, քաղաքական և մարդասիրական կողմերի շուրջ։

Խոսելով նախաձեռնության կարևորության մասին ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակի պատասխանատու Ցողիկ Աշըգյանը դիմեց երիտասարդներին՝  նշելով․  «Շարունակե՛ք ձեր մասնագիտական ոլորտը Հայ դատին ծառայեցնել»։

Միջոցառման ընթացքում հայտարարվեցին մրցույթի հաղթողները։

Ամբողջական տեսագրությունը՝ այստեղ։