Գիտությունների ազգային ակադեմիան նշեց վաստակաշատ գիտնականներից մեկի՝ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանի ծննդյան 65-ամյակը։
Օրը խորհրդանշական էր նաև մեկ այլ իմաստով։ Աշոտ Մելքոնյանի վերջին աշխատանքային օրն էր՝ որպես Պատմության ինստիտուտի տնօրեն։ Նա այսուհետ իր սիրելի ինստիտուտում, որի ղեկավարն էր ուղիղ քառորդ դար, կշարունակի աշխատել որպես բաժնի վարիչ և գիտական խորհրդի ղեկավար։
Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտում ծավալած անբասիր գործունեության և նշանակալի վաստակի, ինչպես նաև ծննդյան 65-ամյակի առթիվ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը պարգևատրվել է «Մովսես Խորենացի» հուշամեդալով։
Մանրամասն` տեսանյութում: