|
Փոխարժեքներ
17 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.83 |
| EUR | ⚊ | € 446.28 |
| RUB | ⚊ | ₽ 4.9073 |
| GBP | ⚊ | £ 512.34 |
| GEL | ⚊ | ₾ 140.74 |
Շվեյցարիայում մեկնարկել է Իրանի և Միացյալ Նահանգների միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը՝ Օմանի միջնորդությամբ։ Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։
Իրանական պատվիրակության ղեկավարն է արտգործնախարար Աբբաս Արաղչին, ամերիկյան կողմը ներկայացնում են նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Դոնալդ Թրամփի փեսա ու խորհրդական Ջարեդ Քուշները։ Բանակցությունների միջնորդ է հանդիսանում Օմանի արտաքին գործերի նախարար Բադր բին Համադ ալ-Բուսայիդին։
Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ քննարկումներն, ամենայն հավանականությամբ, կշարունակվեն տեղական ժամանակով մինչև կեսօր։ Բաղային նշել է, որ կողմերն իրենց տեսակետները ներկայացնում են միջնորդին։
Բանակցությունների հիմնական թեման կապված է Իրանի միջուկային ծրագրի հետ։
Ավելի ուշ, ըստ ԱԳՆ խոսնակի, Իրանի արտգործնախարարը կմասնակցի ՄԱԿ-ում միջազգային հանդիպման և կներկայացնի Իրանի դիրքորոշումները։
Փետրվարի 6-ին Օմանի մայրաքաղաքում տեղի է ունեցել Իրանի և ԱՄՆ-ի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի լուծման վերաբերյալ անուղղակի բանակցությունների առաջին փուլը։