կարևոր
472 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-16 13:17
Քաղաքական

Արշակ Սրբազանի հետ տեղի ունեցածը դասական օրինակ է, թե ինչ մեթոդներով ու գործելաոճով է շարժվում ռեժիմը. Տիգրան Աբրահամյան

Արշակ Սրբազանի հետ տեղի ունեցածը դասական օրինակ է, թե ինչ մեթոդներով ու գործելաոճով է շարժվում ռեժիմը. Տիգրան Աբրահամյան

Արշակ Սրբազանի հետ տեղի ունեցածն ու նրա նկատմամբ իրականացված հետապնդումները ոչ միայն օրենքի և զրպարտության հետ խնդիր ունեն, այլ, մեծ առումով, խոշտանգում են։

Երեք երկրներում տեղի ունեցած փորձաքննությունների արդյունքները, որոնք կապված էին Սրբազանին վերագրվող տեսանյութի հետ, հիմնավորել են իշխանության քայլերի սնանկությունն ու կեղծիքը։

Սա դասական օրինակ է, թե ինչ մեթոդներով ու գործելաոճով է շարժվում ռեժիմը՝ մարդկանց վարկաբեկելու և շարքից հանելու նպատակով։