կարևոր
583 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-14 12:50
Հասարակություն

«Գյումրի» ԲԿ-ի մանկական բաժանմունք է տեղափոխվել երեխայի մարմին

«Գյումրի» ԲԿ-ի մանկական բաժանմունք է տեղափոխվել երեխայի մարմին

Փետրվարի 10-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Գյումրի» բժշկական կենտրոնի մանկական բաժանմունք է տեղափոխվել երեխայի մարմին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Շիրակի մարզային վարչության պետի պաշտոնակատար Արթուր Ֆիշյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կումայրիի բաժնի պետ Կարեն Գևորգյանն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանը։

Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկատվությունը հավաստի է և ժամը 17:30-ի սահմաններում Գյումրու բժշկական կենտրոն ծնողների կողմից տեղափոխվել է Շիրակի մարզի բնակիչ 10-ամյա աղջկա դին։

Դեպքի մասին ոստիկանության Կումայրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից հիվանդանոց է ժամանել քննչական խումբը՝ վարչության պետ Սահակ Մկրտչյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական վարչությունում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Առավել մանրամանս՝ սկզբնաղբյուր կայքում։