կարևոր
424 դիտում, 6 ժամ առաջ - 2026-02-13 13:09
Հասարակություն

Իրավապահներն առգրավեցին Իզմիրլյան ԲԿ–ի փոխտնօրենի համակարգիչը. ինչ է կատարվում ԲԿ–ում

Քննչական կոմիտեի ներկայացուցիչները քիչ առաջ դուրս եկան «ԻԶմիրլյան» բժշկական կենտրոնից. Նրանք ԲԿ–ի տնօրեն Արմեն Չարչյանի և փոխտնօրեն Տիգրան Նալբանդյանի աշխատասենյակներից առգրավեցին համակարգիչներ և գումար։ Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը լրագրողներին հայտնել է, որ քրեական եական վարույթը վերաբերում է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելուն ու փողերի լվացմանը։

Նրա խոսքով՝ քրեական վարույթը հարուցվել է 4 ամիս առաջ, բայց ոչ Արմեն Չարչյանը, ոչ Տիգրան Նալբանդյանը, ոչ էլ փաստաբանները տեղյակ չեն եղել քրեական վարույթի մասին, տեղեկացել են միայն այսօր, երբ իրավապահները եկել են խուզարկություններ իրականացնելու։

Քրեական վարույթն առնչվում է 2015–2025 թվականներին տեղի ունեցած գործարքներին։

Իրավապահները Չարչյանին ու Նալբանդյանին մեղադրում են հարկեր չվճարելու մեջ, ինչպես նաև Մայր Աթոռի հետ իբրև թե փոխկապակացված   կազմակերպություններից ինքնարժեքից թանկ գնով նյութեր գնելու մեջ։

Էրիկ Ալեքսանյանը տեղի ունեցող կապում է վերջին ամիսներին իշխանությունների կողմից եկեղեցու նկատմամբ ճնշումների հետ։ «Արմեն Չարչյանին և Տիգրան Նալբանդյանին բերման ենթարկելու որոշում այս պահին իրավապահները չունեն, դրա համար հիմքեր էլ չունեն»,–ասաց փաստաբանը։

Տեսանյութը՝ լրագրող Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան էջից։