|
Փոխարժեքներ
13 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
«Վերափոխել կարող ենք այն մարդուն, ով ուզում է վերափոխվել, իսկ ով չի ուզում վերափոխվել, չի վերափոխվի… Նման մարդիկ այսօր փոքրամասնություն են: Ընդդիմության համար կարեւոր է այն, որ շատ մարդիկ կան, որոնց համար հայ լինելն իրենց կաշին է, ես չեմ կարող առանց կաշի ապրել… Ինքնություն, անվտանգություն, սոցիալ-տնտեսական հարցեր՝ սրանք են ընդդիմության օրակարգը…Մարդիկ, որոնք ակնհայտորեն իրենց համար որոշել են, որ այս իշխանությունն իրենց հարցերը կոմպլեքս չի լուծելու, անհամեմատ ավելի շատ են, քան այն մարդիկ, որոնք 4 տարի կամ մեկ ամիս առաջ գցած ասֆալտը կհամարեն մեծ հաջողություն իրենց անձնական կյանքում»,- «Հանրային-քաղաքական դաշտը՝ ընտրություններին ընդառաջ» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց սոցիոլոգ Արթուր Պարոնյանը:
«Ինչպես արդեն նշեցի, ընդդիմությունն ունի իր օրակարգը՝ ինքնություն, անվտանգություն, սոցիալ-տնտեսական հարցեր, որոնք չեն կարող օդում մնալ: Իրենք պատասխաններ են ուզում՝ հասկանալի ձևակերպված: Հետևաբար, ընդդիմության կարևորագույն խնդիրը չպետք է լինի այն, որ հեղափոխեն այն մարդկանց, որոնք չեն հեղափոխվել: Եթե ընդդիմությունը, իրար չթիրախավորելով, տա հարցերի պատասխաններ, ձևավորի այնպիսի ցուցակներ, ինչպիսի հայտ կա հասարակության մեջ ու սեփական օրակարգով հանդես գա, ընտրության չեն գա այն մարդիկ, որոնք համարում են, որ հազիվ ասֆալտ ունեցանք»,-ասաց սոցիոլոգը:
Նրա խոսքով՝ ընդդիմությունը եթե միասնական միավորներ ձևավորի, հաղթանակի կհասնի։