|
Փոխարժեքներ
17 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը տեղյակ է ատոմային էներգետիկայի վերաբերյալ ՌԴ առաջարկներից, Ռուսաստանը սթափ հաշվարկի և ժողովրդի շահերի հույս ունի, այլ ոչ թե մտածելու «ի հեճուկս մորս կսառեցնեմ ականջներս» ասացվածքի ոգով: Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված մեկնաբանության մեջ ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն:
«Հայաստանի ղեկավարությունը, այդ թվում՝ բարձրագույն, տեղյակ է ատոմային էներգետիկայի զարգացման վերաբերյալ մեր առաջարկներից։ Չբացահայտելով մանրամասները՝ ասեմ, որ այնտեղ պայմանները շատ շահավետ են, իսկ տեխնոլոգիաներն ամենաառաջադեմն են, և միևնույն ժամանակ դրանց հուսալիությունն ապացուցված է բազմամյա շահագործմամբ։
Էլ չենք խոսում այն մասին, որ «Ռոսատոմը» առաջին տեղն է զբաղեցնում արտասահմանում ԱԷԿ-ի կառուցման նախագծերի քանակով՝ համաշխարհային շուկայի 90%-ը, և ունի փոքր մոդուլային ռեակտորների նախագծման, կառուցման և շահագործման յուրահատուկ փորձ:
Կցանկանայի հուսալ, որ մեր գործընկերների կողմից համապատասխան որոշումներ կայացնելիս կգերիշխի սթափ հաշվարկն ու ժողովրդի շահերը, այլ ոչ թե «ականջներս կսառեցնեմ՝ մայրիկիս չարացնելու համար» ասացվածքի ոգով մտածողությունը»,-ասել Է Շոյգուն: