կարևոր
313 դիտում, 13 ժամ առաջ - 2026-02-12 23:20
Հասարակություն

Պնդում ենք, որ խախտվել է քաղաքական զսպվածության պահանջը․ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահը՝ Հակոբ Մովսեսի վարքագծի մասին

Պնդում ենք, որ խախտվել է քաղաքական զսպվածության պահանջը․ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահը՝ Հակոբ Մովսեսի վարքագծի մասին

«Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի  (Հակոբ Մովսեսի) լիազորությունները դադարեցնելու նախագիծ։ Ընդդիմադիր պատգամավորները գտնում են, որ Հակոբ Մովսեսը խախտել է ՀՌՀ անդամի կարգավիճակից բխող քաղաքական չեզոքության և զսպվածության պահանջները՝ քաղաքական գնահատականներ հնչեցնելով ՀՅԴ հասցեին ու թիրախավորելով 135-ամյա կուսակցությանը։

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Մարիամ Գալստյանն իր ելույթում վերահաստատեց, որ Հակոբ Մովսեսը խախտել է համապատասխան պահանջը։