|
Փոխարժեքներ
10 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.97 |
| EUR | ⚊ | € 448.2 |
| RUB | ⚊ | ₽ 4.8745 |
| GBP | ⚊ | £ 514.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.6 |
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը գրում է․
«Փաշինյանի և Վենսի նախընտրական լուսանկարը Հայաստանի համար կարժենա 9 միլիարդ դոլար։ Հենց այդքան գումար է անհրաժեշտ երկրին՝ ամերիկյան մոդուլային ատոմակայանի գնման և տեղադրման համար։ Ճիշտ այս մասին էր երեկվա պայմանավորվածությունը, ինչը ընդունում են անգամ իշխանությունները։
Նրանք ընդունում են նաև, որ Վենսը միջամտում է Հայաստանի ներքին գործերին, սակայն «սուվերենիստներին» դա չի անհանգստացնում, քանի որ «Փաշինյանի հետ ԱՄՆ-ն և շատ այլ գործընկեր երկրներ մեծ ծրագրեր են կառուցել»։ Այդ «շատ այլ երկրները» Թուրքիան և Ադրբեջանն են։
Նկատեք նաև, որ Վենսը Հայաստանից ԱՄՆ է տանում 9 միլիարդ դոլար + ևս 11 միլիոն դոլար՝ հետախուզական անօդաչու թռչող սարքերի համար (սրտանց ողջույններ՝ Իրանի աշխարհիկ իշխանություններին), մինչդեռ Երևանը նույնիսկ չկարողացավ ԱՄՆ-ից ստանալ բացառություն 25 տոկոս մաքսատուրքերի մասով, որոնք Թրամփը սահմանել է Իրանի հետ առևտուր իրականացնող երկրների նկատմամբ։
Փաշինյանին անհրաժեշտ էր լուսանկար և մեդիա-հիստերիա. նա դա ստացավ՝ թեկուզ 9 միլիարդ դոլարի գնով։ Վենսին անհրաժեշտ էր, որ ԱՄՆ-ն ստանա ևս մեկ խաղաքարտ Ռուսաստանի դեմ բանակցային տախտակամածում. նա դա ստացավ։ Ընդ որում՝ «խաղաքարտը» ինքն է վճարել 9 միլիարդ դոլար՝ ուրիշի խաղում սեփական դաշնակցի դեմ խաղաքարտ դառնալու համար։
Հ.Գ. Սրտանց ողջույններ նաև մոսկովյան կաբինետներում նստած «մեծ հորեղբայրներին», որոնք՝ պետին զեկուցման գնալիս, պատմում էին Ռուսաստանի և Փաշինյանի ղեկավարած Հայաստանի միջև «ամբողջ տիեզերքում և մարդկային քաղաքակրթության ողջ պատմության ընթացքում երբևէ գոյություն ունեցած ամենամեծ» ապրանքաշրջանառության մասին»։