|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ոսկու գնի տատանումը առաջացրել է թե՛ գնորդների, թե՛ վաճառողների զայրույթը։ Վերջին 1–2 շաբաթում ոսկու արժեքը րոպե առ րոպե նվազում և աճ է արձանագրել։
Նախորդ շաբաթ նույն օրը 1 գրամ ոսկին 64 հազար դրամ էր։ Այսօր այն նվազել է՝ դառնալով 60 հազար դրամ։
NYMEX բորսայի փետրվարի 4-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել է, որ ոսկու գինը նվազել է 2.29%-ով և կազմել 4860.10 դոլար, արծաթի գինը նվազել է 11.56%-ով և կազմել 77.04 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 9.83%-ով և կազմել 2044.90 դոլար։ Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ)։
Նախորդ տարվա հոկտեմբերին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում ասել էր ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը․
«2026 թվականին Հայաստանում նախատեսվում է մշակվող արդյունաբերության և հանքարդյունաբերության ծավալների աճ։ Ամուլսարն ունի իր ազդեցությունն այդ աճի մեջ։ Մենք կանխատեսում ենք, որ 4 տոննա ոսկի ենք արդյունահանելու 2026 թվականին»,- ասաց Հովհաննիսյանը։
Գեղեցիկ կարող են խոսել բոլորը, սակայն խոստումն իրականացնել ոչ բոլորը։
Նշենք, որ Ամուլսարի հանքավայրի շահագործման ծրագրում ընդհանուր ներդրումները կազմելու են 750 միլիոն ԱՄՆ դոլար, որից 250 միլիոնը նախատեսված է շինարարությունն ավարտին հասցնելու և հանքի շահագործումը սկսելու համար։ Ամուլսարում հաստատված պաշարները կազմում են 73 տոննա ոսկի, 294 տոննա արծաթ։ Վերջնական արտադրանքը լինելու է դորե՝ ոսկու և արծաթի համաձուլվածք»։