|
Փոխարժեքներ
03 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.44 |
| EUR | ⚊ | € 446.07 |
| RUB | ⚊ | ₽ 4.925 |
| GBP | ⚊ | £ 516.76 |
| GEL | ⚊ | ₾ 140.62 |
Միացյալ Նահանգները 72 ժամվա ընթացքում կմտնի պատերազմի մեջ, եթե Ռուսաստանը խախտի ապագա խաղաղության համաձայնագիրը: «Ֆինանսական Թայմս»-ը բացահայտել է Ուկրաինայի, Եվրոպայի և Միացյալ Նահանգների կողմից համաձայնեցված բազմաշերտ պլանի մանրամասները այն դեպքում, եթե Ռուսաստանը խախտի ապագա հրադադարի համաձայնագիրը:
Իր սեփական աղբյուրներին հղում անելով՝ թերթը հաղորդում է, որ եթե Ռուսաստանը վերսկսի ռազմական գործողությունները 24 ժամվա ընթացքում, կհետևի դիվանագիտական նախազգուշացում, «և ուկրաինական բանակի կողմից կձեռնարկվեն ցանկացած անհրաժեշտ գործողություն՝ այս խախտումը դադարեցնելու համար»: Հայտնում է «Դոյչե վելե»-ն։
«Եթե ռուսական ագրեսիան շարունակվի, Կիևի կողմնակիցները՝ այսպես կոչված «կամավորների կոալիցիան», որը ներառում է ԵՄ մի քանի անդամներ, ինչպես նաև Մեծ Բրիտանիան, Նորվեգիան, Իսլանդիան և Թուրքիան, կմիջամտեն: Եթե հրադադարի խախտումը վերածվի լայնածավալ հարձակման, ապա առաջին խախտումից հետո 72 ժամվա ընթացքում կհետևի համակարգված ռազմական արձագանք՝ ներգրավելով արևմտյան ուժեր, այդ թվում՝ ԱՄՆ բանակ»,-հաղորդում է «Ֆայնենշլ Թայմս»-ը:
Պարբերականի տվյալներով՝ համապատասխան համաձայնագրերը մշակվել են ուկրաինացի, եվրոպացի և ամերիկացի պաշտոնյաների մասնակցությամբ 2025 թվականի դեկտեմբերին Փարիզում և 2026 թվականի հունվարին Կիևում կայացած քննարկումների ընթացքում։