կարևոր
724 դիտում, 1 ժամ առաջ - 2026-01-31 16:25
Հասարակություն

Ովքեր են հավանական եպիսկոպոսները, որոնց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ իրավաբան

Ովքեր են հավանական եպիսկոպոսները, որոնց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ իրավաբան

Իրավաբան Աբրասիմ Աթոյանը ներկայացրել է այն հավանական եպիսկոպոսները, որոնց նկատմամբ հարուցվել է  հանրային քրեական հետապնդում, և որոնց մեղադրանք ներկայացնելու նպատակով այսօր կանչել են ՀՀ քննչական կոմիտե:

«Կարծում եմ մեղադրանքների շարքը շարունակական է լինելու՝ հաջորդիվ մեղադրանքներ կառաջադրվեն նաև ԳՀԽ-ի աշխարհական անդամներին, ապա նաև ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ։

Նշված եպիսկոպոսներն են.

Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայան՝ Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն,

Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյան՝ Գուգարաց թեմի առաջնորդ,

Տ․ Կիրակոս եպիսկոպոս Դավթյան՝ Վիրահայոց թեմի առաջնորդ,

Տ․ Մակար եպիսկոպոս Հակոբյան՝ Սյունյաց թեմի առաջնորդ,

Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան՝ Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն,

Տ. Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյան, Եկեղեցականաց և երիտասարդաց վերապատրաստման ծրագրերի տնօրեն»։