կարևոր
1252 դիտում, 2 ժամ առաջ - 2026-01-28 12:51
Քաղաքական

Արցախյան պատերազմի և մեր կերտած հաղթանակների արդյունքում 34 տարի առաջ ձևավորվեց Հայոց բանակը․ Գառնիկ Դանիելյան

Արցախյան պատերազմի և մեր կերտած հաղթանակների արդյունքում 34 տարի առաջ ձևավորվեց Հայոց բանակը․ Գառնիկ Դանիելյան

ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի շնորհավորանքը Հայոց բանակի օրվա առթիվ.

«Արցախյան պատերազմի և մեր կերտած հաղթանակների արդյունքում 34 տարի առաջ ձևավորվեց Հայոց բանակը:

Մեր ազգային բանակի հիմքերը դրվեցին, նախևառաջ, Հայրենիքի պաշտպանության մարտերի ժամանակ՝ անձնազոհ հայորդիների շնորհիվ:

Եվ առ այսօր բանակը շարունակում է մնալ մեր անվտանգության իրական երաշխավորը:

Զինվորից մինչև հրամանատար պետք է զգան մեր ամենօրյա ուշադրությունն ու հոգածությունը:

Շնորհավո՛ր տոնդ, Հայոց բանակ:

Հաղթանակներ դեռ լինելու են»: