կարևոր
421 դիտում, 2 ժամ առաջ - 2026-01-27 15:10
Հասարակություն

Փա՛ռք մեր տղաներին, փա՛ռք նրանց, ովքեր միացել են երկնային զորքին. Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես

Փա՛ռք մեր տղաներին, փա՛ռք նրանց, ովքեր միացել են երկնային զորքին. Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես

Կապ չունի, թե շաբաթվա որ օրն է, մենք ամեն օր պետք է հիշատակենք նրանց, «Եռաբլուր»-ում հայտարարեց Դադիվանք վանական համալիրի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ բոլորս պարտավոր ենք ամեն օր, ամեն շաբաթ, ամեն ժամ  հիշատակել մեր տղաներին. «Այն տղներին, որոնք իրենց ամենաթանկն են նվիրել հայրենիքին և նահատակվել են հանուն հայոց ազգի։ Փառք մեր տղաներին, փառք նրանց, ովքեր միացել են երկնային զորքին։ Այսօր մեր երկնային զորքի օրն է, վաղն էլ՝ Հայոց բանակի օրը»։