|
Փոխարժեքներ
27 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
«Հրապարակ» թերթը գրում է․ Արցախի թեմի տիրադավ առաջնորդ, Նիկոլ Փաշինյանի կողմն անցած եւ Վեհափառի հրաժարականը պահանջող Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հարցը կարծես մոտ է հանգուցալուծմանը։ Մենք տեղեկացանք, որ Արցախի նախագահի պարտականությունները կատարող, ինչպես նաեւ՝ ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանը Մայր Աթոռում հանդիպում է ունեցել Վեհափառի հետ եւ փոխանցել արցախցիների մեծամասնության խնդրանք-կոչը՝ թեմի առաջնորդի փոփոխության մասին։ Նրան առաջարկել են այդ պահանջը ֆորմալ ձեւակերպել եւ նամակով ներկայացնել:
Ապա վստահեցրել են, որ անպայման հարցը կմտնի օրակարգ։ Արցախցիներն ակնկալում են, որ առաջիկայում կայանալիք Եպիսկոպոսաց ժողովում թեմի տիրադավ առաջնորդը կզրկվի կարգավիճակից, եւ նրան տեղապահ կնշանակեն։ Ի դեպ, մեր աղբյուրն ասում է, որ եթե մյուս տիրադավների դեպքում էլ գրավոր ձեւակերպված պահանջներ լինեն` կարգալույծ կամ պաշտոնանկ անելու, դրանք եւս կքննարկվեն: Մասյացոտնի թեմի դեպքում, օրինակ, նման դիմում է եղել։