|
Փոխարժեքներ
26 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Իրավապաշտպան, բնապահպան Օլեգ Դուլգարյանը գրում է․
«Արդեն 12 օր է, և միգուցե ավելի, որ Ախթալա/Շամլուղի հանքերի աշխատավորների մի խումբ, այն է՝ հորատողները, իրականացնում են գործադուլ։ Այսօր ևս աշխատավորները հավաքվեցին ընկերության դարպասների մոտ և իրականացրեցին իրենց պահանջատիրական ակցիան։
Կարծես թե ոչինչ չի փոխվել։ Պահանջները չեն փոխվել, պահանջները չեն բավարարվել։
Այս ընթացքում, բացի լրատվամիջոցներից և քաղաքացիական հասարակության կազմակերպություններից, մարդկանց պայքարը կամ պահանջը այլ տեղ արձագանք չի ստացել։
Որևէ պետական լիազոր կառույց չենք տեսել, որ արձագանքի, միջամտի և փորձի խնդրին լուծում տալ։ Ինչ է ստացվում՝ մենք չունե՞նք համապատասխան լիազոր մարմիններ։ Հավանաբար ունենք, ուղղակի նրանց լիազորությունները կամ առաքելությունը չեն համապատասխանում սոցիալական պետության համար նախատեսված ձևաչափին։
Ըստ էության, պետական մակարդակով այս մարդիկ միայնակ են, և այդ անլուծելի խնդրի մեջ կա երկու լուծում․ կամ գնալ աշխատել՝ առանց պահանջների բավարարման, կամ ազատվել աշխատանքից, և այս դեպքում օրենքի ուժը կա և գործում է, կարծես։
Ըստ էության, պետական ինստիտուտների մակարդակում այս մարդիկ միայնակ են, և այդպես է եղել այս ոլորտում միշտ։ Անհատական պետական պաշտոնյաների կամ ՏԻՄ ներկայացուցիչների միջամտությունները չենք հաշվում․ մենք խոսում ենք պետական գործուն ինստիտուտների և մեխանիզմների մասին»։