|
Փոխարժեքներ
22 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
«Պատվարժան դատարան, մեղադրող կողմը կարդաց մեղադրանքի ամբողջական ծավալը, մեղադրվեցինք ահաբեկչության և ոչ սահմանադրական եղանակով իշխանափոխության մեջ, մենք բոլորս՝ 18 հոգիս մեղադրվում ենք ընդամենը խոսելու համար։
Այսօր փողոցում, բիսետկայում, սենյակում երկու-երեք հոգի նստում են՝ խոսում են երկրի վիճակի մասին, երկրի վիճակի մեղավորների մասին և օրենքը, սահմանադրությունը խոսքի ազատությունը երբևիցե չի սահմանափակել, ու եթե խոսելու համար մեղադրանք են ներկայացնում կամ իշխանափոխության մեջ են մեղադրում, այն էլ՝ ոչ սահմանադրական եղանակներով, աբսուրդի ժանրից է։ Ես, օրինակ, մոտ 35-40 տարի է իմ կուսակցության մեջ, նաև պետական աշխատանքում, պատերազմի դաշտում որոշակի կազմակերպչական, ղեկավարման աշխատանքներ կատարել եմ, և հստակ գիտեմ, որ եթե ինչ-որ մի բանը չես կազմակերպում, տարերային քաոս է առաջանում․․․
Այստեղ պետք է քննվի ոչ թե ահաբեկչության խնդիրը, այլ՝ իրավունք ունեի՞նք կազմակերպելու, թե՞ իրավունք չունեինք։ Այո՛ իրավունք ունեինք կազմակերպելու, այս 30-35 տարվա ընթացքում բազմաթիվ միտինգներ են եղել, բազմաթիվ երթեր են եղել, 24 թվականին մենք կազմակերպեցինք Սրբազան պայքարը․․․
Կյանքը հո այս օրով չի սահմանափակվում։ Ամեն մայրամուտից հետո գալիս է նաև լուսաբաց։ Հո հավերժ չե՞ն․․․»,- դատարանում հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը։
Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, ընթանում է Բագրատ Սրբազանի և մյուս՝ 18 արդարների գործով դատական նիստը։
Մանրամասն՝ տեսանյութում։