կարևոր
619 դիտում, 1 ժամ առաջ - 2026-01-22 16:22
Աշխարհ

Թրամփը կարծում է համաշխարհային խաղաղություն կհաստատվի

Թրամփը կարծում է համաշխարհային խաղաղություն կհաստատվի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հույս ունի համաշխարհային խաղաղության հասնել և նման արդյունքը համարում է «մեծ ժառանգություն»։

«Մենք խաղաղություն ենք բերելու աշխարհին, և Աստված իմ, դա մեծ ժառանգություն կլինի մեզ բոլորիս համար», – ասել է Թրամփը Շվեյցարիայի Դավոս քաղաքում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Գազայի խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման արարողության ժամանակ։