|
Փոխարժեքներ
21 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.14 |
| EUR | ⚊ | € 443.82 |
| RUB | ⚊ | ₽ 4.8865 |
| GBP | ⚊ | £ 508.24 |
| GEL | ⚊ | ₾ 140.76 |
Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Իջևանի նստավայրում շարունակվում է Սուրեն Մանուկյանի և մյուսների վերաբերյալ դատական նիստը՝ նոր զարգացումներով։ Բանն այն է, որ դատավոր Սասուն Մխիթարյանն իր վարույթում գտնվող քրեական գործով 2025 թվականի օգոստոսի 1-ին հաղորդում է ներկայացրել մեղադրյալներից մեկի դեմ և ստացել է տուժողի կարգավիճակ։ Արդյունքում ՝ Սասուն Մխիթարյանը հանդես է եկել և՛ տուժողի, և՛ դատավորի կարգավիճակով, ինչից ելնելով դատավորը պետք է ինքնաբացարկ հայտներ, սակայն չի ներկայացրել։
Այս մասին չեն իմացել նաև դատավարության մասնակից կողմերը․ տեղեկությունը միայն այն ժամանակ է բացահայտվել, երբ մեղադրյալներից Սուրեն Մանուկյանը հարցրել է, թե դատավորը ինչ կարգավիճակ ունի տվյալ գործով։ Ի պատասխան դատավորն ասել է․ «տուժողի կարգավիճակ ունի»։
Պաշտպանական կողմը տեղեկանալուց հետո դատավորին դիմել է բացարկի միջնորդությամբ՝ հաշվի առնելով, որ դատավորը տուժողի կարգավիճակ ունենալով՝ ըստ օրենքի պարտավոր էր անմիջապես ինքնաբացարկ հայտարարել։ Սակայն, դատավորը ոչ միայն չի հայտարարել ինքնաբացարկ, այլև երկար ժամանակ թաքցրել է իր կարգավիճակը՝ խախտելով քրեադատավարական օրենսգրքի պահանջները։
Միայն պաշտպանական կողմի միջնորդությունից հետո է դատավորը դիմել Քննչական կոմիտե՝ հրաժարվելու տուժողի իր կարգավիճակից, որպեսզի շարունակի գործը վարել, սակայն, ըստ մեղադրյալ Սուրեն Մանուկյանի, այդ քայլը մեկ այլ ապօրինություն է։
Մանրամասները՝ ուղիղ եթերում։