կարևոր
457 դիտում, 2 ժամ առաջ - 2026-01-20 17:23
Հասարակություն

«TRIPP»-ով ՀՀ-ն Ադրբեջանին տալու է երկաթուղի, գազամուղ, կապի մալուխ, իսկ ի՞նչ է ստանալու Հայաստանը․ Արթուր Խաչատրյան

«TRIPP»-ով ՀՀ-ն Ադրբեջանին տալու է երկաթուղի, գազամուղ, կապի մալուխ, իսկ ի՞նչ  է ստանալու Հայաստանը․ Արթուր Խաչատրյան

«Իշխանությունները խոսում են խաղաղության մասին, սակայն չեն կարողանում բերել մի որևէ օրինակ, երբ երկու երկրների միջև հաստատվում է  խաղաղություն, բայց զավթիչն իր զավթիչ զորքերը մյուս երկրից չի հանում»,- ԱԺ հայտարարությունների ժամին ունեցած ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ 

Ըստ նրա՝ իշխանությունները չեն կարողանում նշել մի որևէ դեպք, երբ խաղաղության դեպքում երկրներից մեկը շարունակում է  շրջափակման մեջ պահել մյուս երկիրը։

«Երբ ԹՐԻՓ-ի տեքստն ես նայում, փորձում ես հասկանալ՝ այստեղ շրջափակումը որտե՞ղ եք տեսնում։ Հայաստանը Ադրբեջանին տալիս է անցում, ճանապարհ, երկաթուղի, գազամուղ, նավթամուղ, էլեկտրական հոսանքի գծեր, կապի մալուխ, իսկ Հայաստանն ի՞նչ է  ստանում։ Սրանով ինչպե՞ս է ճեղքվում Հայաստանի շրջափակումը։ Թղթերում որևէ ակնկարկ չկա, որ Ադրբեջանը Հայաստանին տրամադրում է անխոչընդոտ անցում։ Ինչ որ անորոշ փոխադարձ առավելությունների մասին է  խոսքը»,- ասաց Արթուր Խաչատրյանը։ 

Նա նշեց, որպեսզի Հայաստանի շրջափակումը ճեղքվի, սրա հետ զուգահեռ նույն մանրամասներով և նույն խոստումներով Ադրբեջանը պետք է խոստանար Հայաստանին  առնվազն Նախիջևանի միջով տրամադրել անխոչընդոտ անցում, գազամուղ, նավթամուղ։ 

«Չկա նման բան։ Ավելին՝ կան ռիսկեր։Կասկածն այն է, որ սա կլինի այն քայլը, որ հետո Ադրբեջանն ու Հայաստանն ունենան մեկ ընդհանուր էներգետիկ համակարգ ու նոր կախվածություն»,-ասաց Արթուր Խաչատրյանը։