կարևոր
907 դիտում, 3 ժամ առաջ - 2026-01-20 13:15
Հասարակություն

Հայհիդրոմետը զգուշացնում է` ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց

Հայհիդրոմետը զգուշացնում է` ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց

Հունվարի 20-ի երեկոյան, 20-ի լույս 21-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Երևանում հունվարի 20-ի ցերեկը, 23-ին սպասվում է ձյուն: Հունվարի 21-22-ին, 24-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում հունվարի 20-ի ցերեկը, 21-ի գիշերը, 23-ին և 24-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Հունվարի 21-ի և 24-ի ցերեկը, 22-ին, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հյուսիսային 2-5մ/վ, հունվարի 23-24-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։

Օդի ջերմաստիճանը հունվարի 21-22-ին գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով, հունվարի 23-24-ին գիշերային ժամերին աստիճանաբար նույնքան կբարձրանա։