կարևոր
769 դիտում, 2 ժամ առաջ - 2026-01-19 14:10
Աշխարհ

Պուտինը հրավեր է ստացել Թրամփից՝ Գազայի Խաղաղության խորհրդի կազմում ընդգրկվելու համար

Պուտինը հրավեր է ստացել Թրամփից՝ Գազայի Խաղաղության խորհրդի կազմում ընդգրկվելու համար

Վլադիմիր Պուտինին հրավիրել են Գազայի հարցով «Խաղաղության խորհուրդ», որի ստեղծման մասին հայտարարել Է Դոնալդ Թրամփը: Այս մասին  լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Ըստ կազմակերպության կանոնադրության նախագծի, հաղորդվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Գազայի խաղաղության խորհրդում մշտական տեղ զբաղեցնելու ցանկություն ունեցող երկրներից խնդրել է 1 միլիարդ դոլար ներդնել։

Նախագծում նշվում է նաև, որ անդամ երկիրը նշանակվում է ոչ ավելի, քան երեք տարի ժամկետով, սակայն այս կանոնը չի տարածվում այն երկրների վրա, որոնք առաջին տարվա ընթացքում Խորհրդին նվիրաբերում են առնվազն 1 միլիարդ դոլար կանխիկ գումար։

Նշենք՝ Թրամփն ավելի վաղ հայտնել է Գազայի Խաղաղության խորհրդի կազմավորման մասին և խոստացել շուտով ներկայացնել դրա մասնակիցներին: Խորհրդի կազմում ընդգրկվել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիո, Թրամփի հատուկ ուղարկած դեսպան Ստիվ Ուիթքոֆֆը, ամերիկյան առաջնորդի փեսա՝ ներդրող Ջարեդ Քուշները,  Թոնի Բլեյրը, Համաշխարհային բանկի ղեկավար Աջայ Բանգան և ԱՄՆ ազգային անվտանգության փոխխորհրդական Ռոբերտ Գաբրիելը, Ղազախստանի նախագահը: