կարևոր
697 դիտում, 2 ժամ առաջ - 2026-01-19 12:03
Հասարակություն

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է Արցախի մշակույթին նվիրված լայնածավալ «ՄԵՆՔ ԿԱՆՔ» մշակութային միջոցառումը

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է Արցախի մշակույթին նվիրված լայնածավալ «ՄԵՆՔ ԿԱՆՔ» մշակութային միջոցառումը

2026 թվականի հունվարի 18-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ Արցախի մշակույթին նվիրված լայնածավալ «ՄԵՆՔ ԿԱՆՔ» մշակութային միջոցառումը, որը մեկ հարկի տակ համախմբեց Արցախի գրեթե բոլոր մշակութային կոլեկտիվներին, ինչպես նաև հայաստանյան և արցախյան ճանաչված մենակատարներին, տեղեկանում ենք Արցախի մշակույթի նախարարությունից։

«Օրվա ընթացքում համալիրի տարածքում գործեց ցուցահանդես, տեղի ունեցավ ցուցադրությունների ներկայացում և տաղավարների ներկայացուցիչների անմիջական շփում այցելուների հետ, իսկ երեկոյան կայացավ մեծ համերգ՝ բարձր մակարդակի կատարումներով և բացառիկ մասնակցությամբ։

Միջոցառումը կյանքի կոչվեց Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն ՀԿ և ՄՈՒՆՔ» տեխնոդպրոցի նախաձեռնությամբ և կազմակերպմամբ՝ դառնալով կարևոր հարթակ Արցախի մշակութային ժառանգության ներկայացման, համախմբման և շարունակականության ապահովման համար։

Կազմակերպիչների հետևողական և պատասխանատու աշխատանքի շնորհիվ միջոցառումը վերածվեց ոչ միայն մշակութային տոնի, այլև համերաշխության, միասնականության եւ ապագա վերադաձի հստակ ուղերձի»։