|
Փոխարժեքներ
19 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
ArmLur.am-ը գրում է. «ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հակակոռուպցիոն կոմիտեն որոշում է կայացրել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի եղբայրը (քեռու որդին)՝ «Միկշին»-ի սեփականատեր Տիգրան Հարությունյանի եւ նրա մյուս հարազատների դեմ հարուցված քրեական գործով:
Մասնավորապես քրեական վարույթով նախաքննության ավարտ է հայտարարվել ու գործը ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան ու այն մակագրվել է Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործը քննող դատավոր Սարգիս Պետրոսյանին։
Դեռեւս 2025 թվականի դեհտեմբերի 9-ին հայտնել էինք,որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարողի վերաբերյալ քննվող քրեական վարույթով հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել նրա ազգականների նկատմամբ։
Վերջիններս մեղադրվում են պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն օժանդակելու, ինչպես նաեւ խոշոր եւ առանձնապես խոշոր չափերով վատնմանն օժանդակելու համար։
Եվ ահա Հետախուզման մեջ գտնվող ԴԱՀԿ նախկին պետի քեռու որդուն Տիգրան Միխաիլի Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա միջոցներ տրամադրելով և խոչընդոտները վերացնելով, 2009 թվականի մարտի 2-ից մինչև 2010 թվականի դեկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում օժանդակել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը զբաղեցրած, մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներով օժտված պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ Միհրան Պողոսյանի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով վատնման եղանակով ուրիշի խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելուն:
Միհրան Պողբսյանի շյուս քեռու որդուն Գևորգ Միխաիլի Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա միջոցներ տրամադրելով և խոչընդոտները վերացնելով, 2012 թվականի հուլիսի 4-ից մինչև 2016 թվականի ապրիլի 22-ն ընկած ժամանակահատվածում օժանդակել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը զբաղեցրած, մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներով օժտված պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ Միհրան Պողոսյանի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով վատնման եղանակով ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելուն:
Էդուարդ Կամոյի Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա միջոցներ տրամադրելով և խոչընդոտներ վերացնելով, օժանդակել է պաշտոնատար անձ Միհրան Պողոսյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, որն անզգուշությամբ ծանր հետևանքներ է առաջացրել»։