|
Փոխարժեքներ
15 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
Հեռուստահաղորդավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, դերասան Զառա Արամյանը սրտի լուրջ խնդրի և թթվածնի անբավարարության պատճառով տեղափոխվել է Երևանի Հերացու թիվ 1 հիվանդանոցային համալիր։ Լուրը հայտնում է Armlur.am-ը։
«Մենք տեղեկացանք, որ այս պահին Զառա Արամյանը գտնվում է հիվանդանոցի վերակենդանացման բաժնում։ Բժիշկները նրա վիճակը գնահատում են շատ ծանր։
Armlur.am-ը քիչ առաջ զրուցել է Զառա Արամյանի ամուսնու՝ Արտաշես Գասպարյանի հետ, ով ասաց. «Այո, Զառան շատ ծանր վիճակում է, շնչում է թթվածնի ապարատի միջոցով, լուրջ խնդիրներ կան սրտի հետ կապված։ Այս պահին մեր հույսը միայն Աստծո կամքն է, որ նա այս վիճակից կարողանա դուրս գալ»,-ասվում է լուրում։