կարևոր
691 դիտում, 2 ժամ առաջ - 2026-01-16 18:15
Հասարակություն

WhatsApp-ի օգտահաշիվները կոտրում են. Մարտիրոսյանը զգուշացնում է

WhatsApp-ի օգտահաշիվները կոտրում են. Մարտիրոսյանը զգուշացնում է

Զանգվածային կերպով WhatsApp օգտահաշիվներ են կոտրում, սակայն դեռ հասկանալի չէ, թե ինչպես։ Այս մասին հայտարարել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Նրա պնդմամբ՝ WhatsApp օգտահաշիվը վերականգնելու պրոցեսն առայժմ չի ստացվում։

«Ամեն դեպքում ստանդարտ վերականգնելու ձևը կա Cyber չատում (chat.cyberhub.am)։ Նրանց օգտահաշիվները, որոնք դեռ չեն կոտրել, շտապ միացրեք երկփուլայինը, որպեսզի չկոտրեն։ Կոդ դրեք ու այդ կոդը չմոռանաք։ Այդպես չեն կոտրի, մինչև հասկանանք, թե ինչպես ու ինչու է այսպես ստացվում»,-հայտնել է Մարտիրոսյանը։