|
Փոխարժեքներ
16 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Այն, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ արցախցիներին էլ է ասել, որ վերադարձի հարցը բարձրացնելը նպատակահարմար չէ և հարցին՝ ո՞ւմ հետ է Նիկոլ Փաշինյանն այդ մասին խոսել, Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը հրավիրված ասուլիսի ժամանակ պատասխանեց․ «Կխնդրեմ այդ հարցադրումն ուղղել Նիկոլ Փաշինյանին՝ ո՞ւմ հետ է քննարկել։ Որևէ կերպ հաղորդակցություն մենք իրենց հետ չունենք։ Այն, որ Նիկոլ Փաշինյանը զուգահեռներ է տանում ղարաբաղյան հակամարտությունը փակելու և այսպես կոչված արևմտյան արհեստական թեզի միջև, անընդունելի է։ Ինչո՞ւ չի բարձրաձայնում 90-ականներին Բաքվի, Սումգայիթի ջարդերի պատճառով հարյուր հազարավոր մեր հայրենակիցների իրավունքի հարցի մասին, որոնք տեղափոխվել են այստեղ»։