կարևոր
604 դիտում, 2 ժամ առաջ - 2026-01-16 09:45
Հասարակություն

9 հատ տուն, 7,5 մլն-ի ոսկյա զարդեր. ինչ ունեցվածք ունի Արարատի փոխհամայնքապետը. «Ժողովուրդ»

9 հատ տուն, 7,5 մլն-ի ոսկյա զարդեր. ինչ ունեցվածք ունի Արարատի փոխհամայնքապետը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արարատի փոխհամայնքապետ Արսեն Հակոբյանը, որ գրեթե 3 տարի առաջ մեծ սկանդալի մեջ էր հարտնվել որդու պատճառով, 1 հայտարարագրում միանձնյա սեփականությամբ 9 անհատական բնակելի տուն է հայտարարագրել։

Տեղեկացնենք, որ Հակոբյանը պաշտոնավարում է 2021 թվականից ի վեր։

Համաձայն Արարատի համայնքապետի առաջին տեղակալի 2024 թվականի տարեկան հայտարարագրի՝ վերջինս հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ 14 անշարժ գույք՝ 8 անհատական բնակելի տունը 2006 թվականին նույն օրում ժառանգություն է ստացել, 2 ավտոտնակ ձեռք է բերել 2007 թվականին, 2 հասարակական նշանակության շինություն ձեռք է բերվել 2010 թվականին։ 1 հողամաս և ևս 1 անհատական բնակելի տուն ձեռք է բերվել 2023 թվականին, սակայն նախորդ հայտարարագրում գնման մասին տվյալները՝ արժեքը և գործարքի մյուս կողմը, անհայտ են։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացնավ, որ 14 անշարժ գույքերն էլ գտնվում են Արարատ քաղաքում։

Հակոբյանը հայտարարագրել է 3 մեքենա՝ DAF բեռնատար, SAMRO տարբեր բեռնատարողությամբ կիսակցորդ և MERCEDES-BENZ մակնիշի մեքենա։

2024 թվականին SAMRO-ն վաճառել է 15 մլն դրամով։ Սակայն տարեվերջին առկա տրանսպորտային միջոցների ցանկից անհետացել է DAF բեռնատարը. ինչ է եղել, պարզ չէ։

Արսեն Հակոբյանը հայտարարագրել է 1994 թվականին որպես նվիրատվություն ստացած 7,5 մլն արժեքով ոսկյա զարդեր։

Իսկ ինչ վերաբերում է Հակոբյանի կանխիկ դրամական միջոցներին, ապա 2024 թվականին դրանք նվազել են՝ 29 մլն դրամից տարեվերջին դառնալով 11 մլն դրամ, 70 հազար ռուբլին զրոյացել է, իսկ 23 հազար դոլարը դարձել է 13 հազար դոլար։

Տեղեկացնենք, որ չնայած Այս ունեցվածքին, Արսեն Հակոբյանի տարեկան միակ եկամուտը աշխատանքի վարձատրությունն է Արարատի համայնքապետարանի աշխատակազմից տարեկան՝ 5 մլն 270 հազար դրամ։

Հուսանք՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կուսումնասիրի այս պատմություբը, թե ով է 1 օրում 8 տուն ժառանգել այս պաշտոնյային»։