|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Նախիջևանի համալսարանի ուսանող, ազգությամբ թուրք 20-ամյա Բյուշրա Աքսուին մահացած են հայտնաբերել: Այս մասին գրում է Ermenihaber.am-ը:
Բժշկության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհու մարմինը հայտնաբերվել է Նախիջևանի այն տանը, որում վերջինս բնակվում էր: Թուրքիայի Օրդու նահանգի Ալթընօրդու շրջանի բնակչուհու ընտանիքը մեկնել է Նախիջևան՝ աղջկա Դին Թուրքիա տեղափոխելու համար:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ Աքսուն մահացել է ածխածնի մոնօքսիդի թունավորումից: Նշվում է, որ մահվան ստույգ պատճառնեը հայտնի կդառնան դիահերձումից հետո: