|
Փոխարժեքներ
15 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 380.33 |
| EUR | ⚊ | € 443.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.8394 |
| GBP | ⚊ | £ 511.62 |
| GEL | ⚊ | ₾ 141.16 |
Իրանի իշխանությունները բողոքի ցույցերի ֆոնին ժամանակավորապես փակել են երկրի օդային տարածքը: Flightradar24-ը հայտնում է, որ Իրանը հիմա միայն հատուկ թույլտվություն ունեցող միջազգային չվերթեր է ընդունում։
Հունվարի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանում ցույցեր իրականացնողներին հորդորեց շարունակել ակցիաները և գրավել իշխանության մարմինները: Նա օգնություն խոստացավ անկարգությունների մասնակիցներին՝ «Truth Social» սոցցանցում գրելով, որ օգնությունը ճանապարհին է: Թրամփը նաև սպառնաց, որ լուրջ գործողություններ կլինեն, եթե Իրանում սկսեն մահապատժի ենթարկել ցուցարարներին։
«Իրանը նոր ծանուցում է տարածել, համաձայն որի` կփակվի օդային տարածքը բոլոր չվերթերի համար` բացառությամբ Իրանից և դեպի Իրան իրականացվող միջազգային չվերթերի, որոնց համար թույլտվություն է տրվում», – ասվում է X սոցցանցում հրապարակված գրառման մեջ:
Հնդկաստանի խոշորագույն ավիաընկերությունները՝ «Air India»-ն և «IndiGo»-ն, հայտարարել են, որ իրենց մի շարք չվերթերի ժամանակացույցը փոխվել և հետաձգվել է։ «Uzbekistan airports»-ի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ Իրանի օդային տարածքի փակման պատճառով Ուզբեկստանի և արտասահմանյան ավիաընկերությունների կողմից իրականացվող 6 չվերթի ինքնաթիռներ ստիպված են եղել վերադառնալ մեկնման օդանավակայաններ։