կարևոր
691 դիտում, 17 ժամ առաջ - 2026-01-09 13:00
Հասարակություն

Երկու ատոմակայանը բաժանորդների համար որոշակի վնաս է լինում, պետք է փոխհատուցվեն, որովհետև Հայաստան-Իրան 400 կվ գիծը դեռ պատրաստ չէ․ Ղազինյան

Էներգոհամակարգի ամբողջ բալանսն ունի և մինուսներ, և պլյուսներ։ ՀԾԿՀ-ի կողմից տրված տեղեկանքով ստացվում է, որ մինուսներն ու պլյուսները կազմում են 0/0, ինչը չի կարող լինել, որոշակի թիվ պետք է լինի։  Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀԷՑ գլխավոր տնօրենի նախկին  պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը՝ անդրադառնալով  տարեվերջին ՀԾԿՀ-ի կողմից հրավիրված նիստին և  հայտարարությանը որ սպառողների համար սակագինը չի բարձրանում, որում, սակայն, խնդիրներ կան։

«Երկրորդը՝ ուսումնասիրելու պարագայում տեսնում ենք, որ 3 մլրդ 350 դրամ տրվելու է՝ գնման երաշխիքով արտադրող կայանների բեռնաթափման արդյունքով տրված փոխհատուցմանը։ Այսինքն՝ օրինակ արևային կայաններ կան, որոնց արտադրությունը պետք է օպերատորը կանգնեցնի՝ հաշվի առնելով պահանջարկ-առաջարկ տարբերությունը, այսինքն, որոշակի ամիսների, որոշակի ժամերի արտադրությունը լինում է ավելի շատ, քան՝ սպառումն է, որը խնդիր է առաջացնելու և այդ կայանները բեռնաթափելու պայմաններում կայանների սեփականատերերը ստանալու են փոխհատուցում։ Երկու ատոմակայան էին ստեղծել, փաստորեն, երկու ատոմակայանը բաժանորդների համար որոշակի վնաս է լինում, քանի որ պետք է փոխհատուցվեն։

Խնդիրն այն է, որ Հայաստան-Իրան 400 կվ գիծը դեռ պատրաստ չի, եթե պատրաստ լիներ, ապա այս խնդիրը չէր լինի, հոսանքը կարտահանվեր Իրան»,- ասաց Ղազինյանը՝ հավելելով, որ ատոմակայանի համար կանխատեսվող այլ ֆինանսական եկամուտ է նախատեսվել 12,7 մլրդ դրամ, որտեղից՝ Աստված գիտի։ 
Երրորդ խնդիրը էներգետիկ շուկան է, որը պետք է անկախ կարգավորվի, սակայն կարգավորվում է պետության կողմից։