կարևոր
1408 դիտում, 13 ժամ առաջ - 2026-01-09 16:32
Քաղաքական

Նիկոլի պատժիչ գործիքի վերածված 3-րդ իշխանության ինստիտուտները քաղաքական ռեպրեսիաների, վախի մթնոլորտը կարծրացնելու օղակներ են․ Աշոտյան

Նիկոլի պատժիչ գործիքի վերածված 3-րդ իշխանության ինստիտուտները քաղաքական ռեպրեսիաների, վախի մթնոլորտը կարծրացնելու օղակներ են․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․

«Նարեկի եւ Վազգենի այսօրվա հերթական դատավարությունը ծաղրն է արդարադատության նկատմամբ։

Ի հակառակ նիստի ընթացքում տղաների եւ իրենց փաստաբանների կողմից բարձրաձայնված բազմաթիվ փաստերի եւ փաստարկների, դատավորն առանց աչքը թարթելու երկարաձգեց իրենց ապօրինի կալանքը եւս երեք ամսով։
Երիցս ճիշտ էր ԱՄՆ Պետդեպը, Մարդու իրավունքների 2023 թվականի զեկույցում նշելով, որ Հայաստանի դատական համակարգը «քաղաքականագված է, կոռումպացված եւ կախյալ»։ Ափսոս, որ դա միայն խոսքեր էին…

Նիկոլի պատժիչ գործիքի վերածված երրորդ իշխանության ինստիտուտները քաղաքական ռեպրեսիաների, դաշտը «зачистка»-յի ենթարկելու եւ վախի մթնոլորտը կարծրացնելու օղակներ են։

Տղաներին, ինչպես մյուս բոլոր քաղբանտարկյալներին, տոկունություն եւ ազատություն եմ մաղթում։

Նարեկին էլ հրապարակավ խնդրում եմ դադարեցնել հայտարարված հացադուլը։

Նարեկ ջան, դու լավ գիտես, որ մեր պայքարն երկարատեւ է, եւ դու պարտավոր ես լինել ուժեղ ոչ միայն ոգով, այլեւ մարմնով»։