կարևոր
2593 դիտում, 1 օր առաջ - 2026-01-06 15:01
Հասարակություն

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ սպասվում է առանց տեղումների եղանակ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում հունվարի 6-ի ցերեկը, 7-8-ը, 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 9-ի ուշ երեկոյան և 10-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Այս մասին հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հունվարի 6-9-ի ցերեկը կբարձրանա 3-5, հունվարի 7-10-ի գիշերը՝ 16-20, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 4-6 աստիճանով։

Երևան քաղաքում հունվարի 6-ի ցերեկը, 7-9-ը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 9-ի ուշ երեկոյան, 10-ի գիշերը և առավոտյան սպասվում է ձյուն: