|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Որքան վարչապետը ունի իրավունք զբաղվել եկեղեցական իշխանությամբ, այդքան էլ հոգևորականը՝ քաղաքական իշխանությամբ։ Այս մասին գրել է քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը։
«Ձախողումն ու ցեյտնոտը վատ խորհրդականներ են: Հենց էդպիսի իրավիճակում է իշխանությունը՝ դատելով երեկվա «եկեղեցու բարենորոգում» կոչվող փաստաթղթից և դրա տակ դրված ստորագրություններից:
Իշխանության ձախողման մեծագույն ապացույցը վարչապետի ստորագրությունն է այդ փաստաթղթի տակ, որով փաստացի ամրագրված է սահմանադրության և օրենսդրության առերևույթ խախտման փաստը, բայց դա թող մեկնաբանեն և լոբբինգ անեն իրավաբանները:
Քաղաքական տեսանկյունից երեկ տեղի ունեցածում կա շատ ավելի քաղաքական առումով մեծ ձախողում: Փաստացի այլևս այդ պաշտոնական ստորագրությամբ, քաղաքական/գործադիր իշխանության ղեկավարը իրեն վերապահեց իրավունք զբաղվել եկեղեցական իշխանությամբ և դուռ բացեց հոգևորականների համար անկաշկանդ այլևս զբաղվել քաղաքականությամբ և քաղաքական իշխանությամբ:
Փաստացի ցեյտնոտը տապալեց մի հսկա նարատիվ «հոգևորականը իրավունք չունի զբաղվել քաղաքականությամբ», որից կառչած էր իշխանությունը, որպես արգումենտ արդեն մեկ տարի:
Հոգևորականները այլևս ոչ միայն իրավունք ունեն, այլ փաստացի երկրի ղեկավարի կողմից այլևս նախադեպային ուժով իրավունք ունեն դա անել:
P.S. Որևէ մեկին այլևս թույլ չտաք օգտագործել «հոգևորականը իրավունք չունի զբաղվել քաղաքականությամբ» արտահայտությունը և հակադարձեք, «որքան վարչապետը ունի իրավունք զբաղվել եկեղեցական իշխանությամբ այդքան էլ հոգևորականը քաղաքական իշխանությամբ»: Ձախողումն ու ցեյտնոտը վատ խորհրդականներ են»: