կարևոր
1501 դիտում, 1 օր առաջ - 2026-01-05 11:59
Քաղաքական

Փաշինյանի արարքը հայերին խմբերի բաժանելու և միմյանց դեմ հանելու հերթական անթույլատրելի գործընթացն է․ սահմանադրագետ

Փաշինյանի արարքը հայերին խմբերի բաժանելու և միմյանց դեմ հանելու հերթական անթույլատրելի գործընթացն է․ սահմանադրագետ

Սահմանադրագետ Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Նիկոլ Փաշինյանը՝ չարաշահելով ՀՀ վարչապետի պաշտոնը, բացահայտ միջամտում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին գործերին։

Վարչապետի կեցավայրում մեկնարկեց գործընթաց և, որպես վարչապետ, ստորագրեց փաստաթուղթ, որն անելու որևէ լիազորություն ՉՈՒՆԻ՝ թե՛ Սահմանադրությամբ, թե՛ ՀՀ օրենքներով։

Ավելի բացահայտ հակասահմանադրական և հակաիրավական գործողություն ՀՀ վարչապետի կողմից դժվար է պատկերացնել։

Սա հայերին խմբերի բաժանելու և միմյանց դեմ հանելու հերթական անթույլատրելի գործընթացն է․․․

Ավելի քան երբևիցե հավատավոր հայերս պետք է համախմբվենք մեր եկեղեցու շուրջ։

Հ.Գ. Սահմանադրության 6-րդ հոդված. չարչրկված «Օրինականության սկզբունքը»

«Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք (օրինակ՝ վարչապետը) ԻՐԱՎԱՍՈՒ են կատարելու ՄԻԱՅՆ այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»»։