կարևոր
1627 դիտում, 1 օր առաջ - 2026-01-05 10:04
Քաղաքական

Վեհափառ Հայրապետը, հանուն տիրադավերի հոգու փրկության, իր անձն է որոշ իմաստով հարվածի տակ դնում. Մելիք-Շահնազարյան

Վեհափառ Հայրապետը, հանուն տիրադավերի հոգու փրկության, իր անձն է որոշ իմաստով հարվածի տակ դնում. Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է․

«Իր ամանորյա ուղերձում Վեհափառ Հայրապետը Նիկոլի կողմն անցած հոգևորականներին կրկին մեծահոգաբար կոչ արեց դադարեցնել «եղբայրադավության քայլերը»։ Տիրադավ բառը չօգտագործեց՝ այլ եղբայրադավությունից խոսեց։

Հայրապետն ամեն ինչ անում է, որպեսզի Նիկոլի մոտ խոնարհման գնացած եպիսկոպոսներն ապաշխարելու և իրենց հոգիները փրկելու հնարավորություն ունենան։ Նորին Սրբությունը դա անում է ի հակառակ՝ նրանց պաշտոնանկ և/կամ նույնիսկ կարգալույծ անելու պահանջով հնչող անթիվ ու անհամար կոչերի։ Ասել է, թե՝ Վեհափառ Հայրապետը, հանուն տիրադավերի հոգու փրկության, իր անձն է որոշ իմաստով հարվածի տակ դնում։ Եվ սա այն է, ինչը մեզ սովորեցրել է Քրիստոս։

Անկե՞ղծ եք ուզում ասեմ՝ ինքնազոհության այս օրինակն է, որ երկար ժամանակ պակասել է մեզ։ Չեմ ասում չի եղել։ Եղել է։ Վերջին ու ամենավառ օրինակը Գերաշնորհ Տեր Բագրատ արք. Գալստանյանն է։

Ինքնազոհություն չի նշանակում պարտություն։ Հակառակը՝ ինքնազոհությունը հաղթանակի՝ չափազանց դժվար, բայց միանշանակ միակ ուղին է։ Վեհափառ Հայրապետը դա բոլորից լավ գիտի։ Այդ է պատճառը, որ Նիկոլը ստիպված է «հանձնախմբեր» ձևավորել, թուղթ ստորագրելու պերֆորմանսներ իրականացնել և այլն։

Այս կռվում Նիկոլն արդեն պարտված է։ Եվ սա իր առաջին պարտությունը չէ։ Բագրատ Սրբազանին էլ է Նիկոլը պարտվել։ Գաղափարական դաշտում է պարտվել, արժեքային։ Շուտով դա կվերածվի նաև քաղաքական պարտության։ Այ կտեսնեք և կհամոզվեք»։